Առաջին նախաբժշկական օգնություն
Ինչպես օգնել խեղդվողին
Ջրահեղձումն այնպիսի վիճակ է, որն առաջանում է շնչառական ուղիներ ջրի թափանցման և ուղեղի ու այլ հյուսվածքների թթվածնային սուր քաղցի հետևանքով:
Խեղդվելու պատճառները տարբեր են, օրինակ` լողալ չիմանալն ու արգելված վայրերում կամ փոթորիկի ժամանակ լողալը: Հաճախ մարդ ջրահեղձ է լինում այն պատճառով, որ դժվար իրավիճակում կորցնում է իրեն, խուճապի մատնվում` մոռանալով, որ իր մարմինը թեթև է ջրից և ոչ մեծ ջանքերի շնորհիվ այն կարող է շատ երկար ժամանակ գտնվել ջրի մակերևույթի վրա. պարզապես պետք է այդ ընթացքում միայն թեթևակի «թիավարել» ձեռքերով և ոտքերով: Ջրահեղձման ժամանակ ներշնչելիս խեղդվող մարդու թոքերը լցվում են ջրով, և շնչելը դառնում է ավելի դժվար, ի վերջո նա կորցնում է գիտակցությունը, բայց շնչառական շարժումները շարունակվում են: Խեղդվողը ջրի տակ կարող է շունչը պահել 90 վայրկյան: Որոշ ժամանակ անց (3-5 րոպե) տեղի է ունենում սրտի կանգ և եթե խեղդվողին դուրս չբերեն ու օգնություն չցուցաբերեն, ապա գլխուղեղի կեղևում տեղի կունենան անդարձելի փոփոխություններ: Ըստ որում, մեծ նշանակություն ունի ջրի խառը կամ տաք, քլորացված (ջրավազանում), աղի կամ քաղցրահամ, կեղտոտ կամ մաքուր լինելը, կարևոր է նաև, թե ինչպիսին է խեղդվողի վիճակը:

Եթե ջուրը սառն է, փրկվելու հնարավորությունը չի փոքրանում անգամ ջրի տակ գտնվելու դեպքում: Քաղցրահամ ջրում տուժածի արյունը նոսրանում է, իսկ ծավալը` ավելանում: Բանն այն է, որ ջուրն անցնելով թոքեր` ակտիվորեն ներծծվում է արյան մեջ:
Տարբերում են իսկական կամ «կապույտ» և «գունատ» ջրահեղձումներ: Վերջինիս դեպքում (ջրահեղձում շատ սառը կամ քլորացված ջրում) ջուրը ստամոքս չի հասնում, և շատ սառը կամ քլորացված ջրի հետ անսպասելի շփման ժամանակ առաջանում է ձայնային ճեղքի ռեֆլեկտոր սպազմ, ինչը թույլ չի տալիս, որ ջուրը ներթափանցի թոքեր, և տեղի է ունենում սրտի ռեֆլեկտոր կանգ: Ջրահեղձումը տեղի է ունենում շատ արագ: Զարգանում է կլինիկական մահվան վիճակ: Խեղդվողի մաշկը դառնում է բաց մոխրագույն: Այստեղից և անվանումը` «գունատ» ջրահեղձում: Ի հայտ է գալիս չնչին քանակությամբ փրփուր, որի հեռացումից հետո մաշկի կամ անձեռոցիկի վրա խոնավ հետքեր չեն մնում: Նման փրփուրին անվանում են «չոր», քանի որ այն չի խանգարում օդի ներթափանցմանը, այդ իսկ պատճառով նրա ամբողջական հեռացման անհրաժեշտություն չի լինում:
«Կապույտ» ջրահեղձման ժամանակ ցիանոզը (կապտացում) արտահայտված է: Դեմքը և պարանոցը կապտամոխրագույն են, պարանոցի երակները` փքված, քթից և բերանից հոսում է վարդագույն փրփուր: Սա հանդիպում է լողալ չիմացողների, հարբած վիճակում գտնվողների, երբեմն, նույնիսկ լավ լողորդների մոտ:
Ջ
րահեղձվողին ջրից հանելու ժամանակ անհրաժեշտ է նրան մոտենալ միայն մեջքի կողմից: Բռնելով նրա մազերից կամ թևատակից, պետք է շրջել դեմքով վեր և լողալ դեպի ափ, թույլ չտալով, որ նա բռնվի օգնություն ցուցաբերողից: Ջրից դուրս հանելուց հետո անհրաժեշտ է ջրահեղձվողին շրջել փորի վրա այնպես, որ նրա գլուխը մարմնից ցած լինի, որից հետո բերանը և ըմպանը հնարավորինս արագ մաքրել օտար առարկաներից, պառկեցնել փորին` օգնողի ծնկների վրա այնպես, որ գլուխը կրծքավանդակի մակարդակից ցած լինի: Բերանի խոռոչը և ըմպանը մաքրում են երկու մատով` փաթաթած անձեռոցիկով կամ կտորով: Այս ամենը պետք է կատարել մի քանի անգամ, սեղմելով լեզվի արմատը` փսխման ռեֆլեքս առաջացնելու, ինչպես նաև շնչառությունը խթանելու համար: Նշված միջոցառումներն անհրաժեշտ է կրկնել 5-10 րոպեների ընթացքում այնքան ժամանակ, մինչև ջրի արտազատումը դադարի: Եթե սեղմելուց հետո լսվում է «է» բնորոշ հնչյունը և փսխում է սկսվում, որի մեջ լինում են սննդի մնացորդներ, ուրեմն տուժածը կենդանի է:

Վերակենդանացումը պետք է սկսել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում կատարելուց: Տուժածին պառկեցնում են կոշտ մակերեսի վրա (հատակին), կրծոսկրի ներքևի մեկ երրորդ մասին բռունցքով հասցնում կարճ, կտրուկ հարվածներ: Դրանից անմիջապես հետո որոշում են զարկերի առկայությունը քներակի վրա: Երբեմն մեկ հարվածը բավական է լինում, որ սիրտը աշխատի, որից հետո սկսում են թոքերի օդափոխությունը: Անարդյունավետության դեպքում օգնություն ցուցաբերողը տուժածից ձախ, ծնկած, երկու ափերով սեղմում է կրծոսկրի ստորին մեկ երրորդ մասը (միջին գծից 2 սմ ձախ), րոպեում 60-80 անգամ այնպիսի ուժով, որ մեծահասակների կրծոսկրը ներս ընկնի 3-5, դեռահասներինը` 2-3, իսկ մեկ տարեկան երեխաներինը`1 սմ-ով:
Սրտի անուղղակի մերսումը զուգակցում են արհեստական շնչառությամբ: Վերակենդանացման միջոցառումները երկուսով անցկացնելիս սկզբում թոքերի մեջ օդ են «փչում», որից հետո սրտի մերսման 5-6 հարված կատարում: Եթե մեկն է օգնություն ցուցաբերում, ապա իրար հետևից թոքերի մեջ 2 անգամ օդ «փչելուց» հետո կատարում է մերսման 15 հարված: Վերակենդանացումը պետք է շարունակել կամ մինչև սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը, կամ մինչև շտապ օգնության հասնելը, կամ` մինչև մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը:
Պետք է հիշել, որ ջրահեղձման ժամանակ վերակենդանացումը իրականացվում է 30-40 րոպեների ընթացքում, որը ճիշտ կատարելու շնորհիվ նվազում է շատ ծանր բարդությունների զարգացման ռիսկը: Անկախ տուժածի ինքնազգացողությունից, նրան պետք է շտապ հասցնել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
![]() |
![]() |
![]() |
Թոքերի այտուցի նշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ նստեցնել կամ գլխին բարձր դիրք տալ:

Տուժածի գլխուղերի այտուցի դեպքում (կոմատոզ վիճակ, հաճախակի փսխումներ, ցնցումներ) անհրաժեշտ է գլխին սառը դնել` բարդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում ջրահեղձման ողբերգական դեպքերը հազվադեպ չեն, մանավանդ ամռանը` ակտիվ հանգստի շրջանում, ուստի պետք է բացատրական լայն աշխատանք տանել` դժբախտ պատահարների կանխարգելման ուղղությամբ:
03.07.2010 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


